Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Փրփուրն ի բերան խոսում և քննարկում են

Փրփուրն ի բերան խոսում և քննարկում են
26.08.2025 | 11:09

«Զանգեզուրի միջանցքի» հարցը

Կոկորդներդ մի ճղեք, հարցը նայեք բիզնեսի տեսանկյունից:

Հարցը ամենևին 42 կմ երկարության ճանապարհը չէ:

Հարցը Սյունիքի հարստությունն է:

Օգոստոսի 9 -ին, Վաշինգտոնում ստորագրված դեկլարացիան առաջին հերթին վերաբերում է Սյունիքի հարստության շահագործման մեջ ԱՄՆ-ին ընդգրկելուն:

Այսօր Սյունիքը շահագործող ֆիրմանների 47 տոկոսը գրանցված են ՌԴ -ում:

53 տոկոսը հայաստանյան ֆիրմաներ են:

Բայց ոչ մեկը չունի բաղձալի 51 տոկոսը, ինչու՞, որովհետև 15 տոկոսը նվիրվեց

ՀՀ կառավարությանը:

Ստացվել է շատ պարզ չոբանահաշիվ, առանց ՀՀ կառավարության 15 տոկոսի, ոչ ՌԴ-ում, ոչ ՀՀ -ում գրանցված ֆիրմանները չունեն որոշում կայացնելու իրավասություն:

Չերկարացնեմ՝ ՌԴ -ն, իր ֆիրմաներին պատկանող բաժնետոմսերը կտրամադրի ԱՄՆ –ին, պլյուս վերահսկիչ փաթեթ ձևավորելուն պակասող բաժնետոմսսերն էլ կտրամադրի ՀՀ կառավարությունը և կունենանք ամերիկյան ներկայություն Սյունիքում:

Իսկ ինչի՞ դիմաց ՌԴ -ն կգնա նման «զոհողության»:

Զանգեզուրի միջանցքի վերահսկողությունն 99 տարով, այդքան էլ երկարացնելու իրավունքով, Թրամփից ստանալու դիմաց:

Ախր հենց այնպես չէր, որ օգոստոսի 9-ի դեկլարացիայում չկոնկրետացվեց, թե Թրամփը ում է վերահսկիչ նշանակելու..

ՈՒ բոլորը գոհ են, ամենից շատ Իրանը:

Դժգոհ է միային Մեծ Բրիտանիան:

Չստացվեց Անկարա-Երևան-Բաքու հակառուսական առանցքի ձևավորումը:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5477

Մեկնաբանություններ